Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լաս Պալմասի» և «Ռայո Վալեկանոյի» ուլտրասների միջև, որի ժամանակ դանակահարվել է երկրպագուներից մեկը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 150 մարդ։ Անկարգությունները սկսել են «Ռայո Վալեկանոյի» արմատական երկրպագուները․ նրանք հարձակվել են «Լաս Պալմասի» երկրպագուների վրա, ովքեր հանգստանում էին քաղաքի մի քանի հաստատություններում։
Տեղի ոստիկաններին հաջողվել է վերջ տալ այս ծեծկռտուքին, որի արդյունքում ձերբակալվել է նաև մեկ մարդ։ Իրավապահները որոշ ժամանակ մնացել են ծեծկռտուքի վայրում՝ դրա վերսկսումը կանխելու համար։ Ընդգծվում է, որ վիրավոր երկրպագուն թեթև վնասվածք է ստացել։
























































