Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա կլինի «Բարսելոնայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Պերեսը ներկա կլինի խաղին՝ չնայած Նեգրեյրայի գործին և «Բարսելոնայի» հետ լարված հարաբերություններին։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Պերեսի ներկայությունը Բարսելոնայում չի նշանակում, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» հարաբերությունները կարգավորվել են։
Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։
























































