«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել հռոմեական ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։
«Նա միշտ գոլ էր խփում, դա այն է, ինչ իր բնույթի մեջ է: Մենք այնքան էլ արագ թիմ չենք, բայց դա նաև մեզ խորություն է տալիս: Ռոմելուն այլևս այն երեխան չէ, ում ես գիտեի «Չելսիում»․ նա հոգեբանական կայունություն ունի և թիմին ավելի շատ անհատականություն է հաղորդում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլայի կայքը։
Հիշեցնենք, որ անցած ամառ 30-ամյա հարձակվողը «Չելսիից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։ Այս մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Լուկակուի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
























































