«Ռոման» Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հանդիպեց «Մոնցայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 90-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Ստեֆան Էլ Շարավին։
«Ռոման» վաստակեց 14 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական, «Մոնցան» 11-րդ տեղում է (12 միավոր):
























































