«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կիսվել է իտալական ֆուտբոլի վիճակի մասին իր կարծիքով։
«Իտալիայում ֆուտբոլը դարձել է ձանձրալի, քանի որ մակարդակը անցյալի համեմատ իջել է: Այստեղ խաղում էին Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլիստները, իսկ այժմ նրանք գնում են Անգլիայի Պրեմիեր լիգա կամ նույնիսկ Ֆրանսիա ու Գերմանիա։
Ցավոք, այսօր մենք ապրում ենք ավելի ու ավելի արագ զարգացող հասարակության մեջ, որը պահանջում է անհապաղ արդյունքներ: Բայց ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ խաղողը հասունանում է տարին մեկ անգամ։
Մենք չափազանց շատ ենք սպասում տղաներից, և նրանք դա զգում են: Դուք նրանց խնդրում եք միշտ հաղթել, հաջողության հասնել և լինել մրցունակ: Այնուամենայնիվ, սպորտում ժամանակը պետք է վայելել, այլ ոչ թե պարզապես այն վատնել»,- Դել Պիերոյին է մեջբերում ITASportPress-ը։
























































