Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Տորինոյի» հետ հանդիպման մասին (3-0).
«Տղաները հիանալի էին: Նրանք լավ խաղացին առանց գնդակի, և մենք հաղթեցինք կարևոր խաղում։ «Տորինոյի» հետ խաղալը հեշտ չէ: Մենք մնացինք խաղի մեջ։
Մեր ֆուտբոլիստները լավ աշխատանք կատարեցին։ Խաղադաշտ դուրս եկած տղաները գլուխ հանեցին առաջադրանքից, ինչպես և նրանք, ովքեր փոխարինման դուրս եկան։
Մարկուս Թյուրա՞մը: Նա լավ հանդես եկավ։ Նա ժամանեց հավաքականից ոգևորված։ Նա լավ սկսեց մրցաշրջանը և պետք է շարունակի նույն ոգով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։
9-ը տուրից հետո միլանյան ակումբը 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Միլանը» (21 միավոր):
























































