Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բավականին արդյունավետ տարի է անցկացնում։
Ֆրանսիացու հեթ-տրիկը Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ բերեց շաբաթ օրը կայացած Լա Լիգայի «Սելտայի» դեմ խաղում (3-0):
Այս երեք գոլերի շնորհիվ Գրիզմանը գլխավորել է ընթացիկ օրացուցային տարվա Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների վարկանիշը 17 գոլով։ 32-ամյա հարձակվողն այս ցուցանիշով առաջ է անցել «Բարսելոնայի» խաղացող Ռոբերտ Լևանդովսկուց (15 գոլ) և Խոսելուից (13 գոլ)։
Ընդհանուր առմամբ, Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 11 խաղում խփել է 8 գոլ բոլոր մրցաշարերում։
























































