Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր կարծիքով «Սևիլիայի» հետ հանդիպման մասին։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Մրցավարը լավ աշխատեց։ Նա դադարեցրեց հակագրոհը՝ անհանգստանալով ֆուտբոլիստի առողջությամբ։ Ինձ 100% դուր եկավ մրցավարությունը: Խաղում շատ դրվագներ եղավ, և մրցավարը ամեն դեպքում ճիշտ որոշումներ էր կայացնում։ Սա հեգնանք չէ, ես այս մասին լրիվ լուրջ եմ խոսում»:
Ավելի ուշ Անչելոտին հասկացրեց, որ այն, ինչ նա ասել էր ավելի վաղ, պետք է հեգնանքով ընկալել:
«Հեգնանքը միակ ելքն է։ Եթե սկսեմ ասել այն, ինչ մտածում եմ, ապա որակազրկում կստանամ։ Իմ ամենասիրած բանը Մադրիդի «Ռեալի» պահեստայինների նստարանին լինելն է ու որակազրկումներից խուսափելը։ Այդ իսկ պատճառով ես չեմ ասում այն, ինչ մտածում եմ, բայց հեգնանքով եմ վերաբերվում»,- Անչելոտիին է մեջբերում Marca-ն։
























































