Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է Ջուդ Բելինգհեմի մարզավիճակի մասին, որ այս մրցաշրջանում մրցակցային խաղերում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Իհարկե, նա այս պահին աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: «Ռեալում» նա նոր մակարդակի հասավ։
Նա այժմ լավ մարզավիճակում է, բայց ինչ-որ պահի այդպես չի լինի: Այնուամենայնիվ, մենք չպետք է մեղադրենք նրան, երբ դա տեղի է ունենա: Դա պատահում է բոլոր խաղացողների հետ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
























































