«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ասել է, որ շուտով մտադիր է ամբողջ ճշմարտությունն ասել «Ինտեր» ձախողված տեղափոխության մասին։
Հիշեցնենք, որ «ներաձուրիները» ցանկանում էին «Չելսիից» գնել Լուկակուի տրանսֆերը։ Սակայն հետո «Ինտերի» ղեկավարներն իմացան, որ Ռոմելուն միաժամանակ բանակցում է «Յուվենտուսի» հետ:
Դրանից հետո միլանյան ակումբը հրաժարվեց Լուկակուի հետ բանակցություններ վարել։
«Կսպասեմ ճիշտ ժամանակին, այն դեռ չի եկել։ Անկեղծ հարցազրույց կտամ և կպատմեմ, թե ինչպես եղավ այդ ամենը։ Ես չեմ ցանկանում, որ իմ խոսքերը համատեքստից դուրս ներկայացվեն»,- մեջբերում է Ռոմելու Լուկակուին DailyMail-ը: