Թուրինի «Յուվենտուսի» նախկին ավագ Լեոնարդո Բոնուչին քննադատել է թիմակից Նիկոլո Ֆաջիոլիի խնդիրները, որը խաղադրույք է կատարել ֆուտբոլային հանդիպումների արդյունքների վրա, հայտնում է La Repubblica-ն։
Բոնուչին իմացել է Ֆաջիոլիի՝ խաղադրույքներից ունեցած կախվածության մասին, սակայն ոչ մի ապացույց չկա, որ նա ինքը մասնակցել է խաղադրույքներին։ Թուրինի դատախազների կողմից վերլուծված զրույցի հաղորդագրությունները բացահայտում են նաև «Յուվենտուսի» երկու այլ խաղացողների անունները՝ «երիտասարդ և արտասահմանցի», ովքեր գիտեին Ֆաջիոլիի «սովորության» մասին, բայց լռում էին:
22-ամյա Ֆաջիոլիի դեմ գործը հարուցել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Թուրինի դատախազությունը։ Խաղացողին կասկածում են անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու մեջ։ Ինքը՝ Ֆաջիոլին, իրավապահների հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլային հանդիպումների արդյունքների վրա։