Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ճիշտ է համարում կիսապաշտպաններ Սանդրո Տոնալիին ու Նիկոլո Զանիոլոյին հավաքականից հեռացնելու որոշումը։
«Դա ճիշտ որոշում էր կատարվածի հիման վրա: Մենք չկարողացանք երկու ցնցված տղաների մեզ հետ տանել։ Ճիշտ է նաև, որ արդարադատությունն իր հունով է գնում. եթե անպատշաճ բաներ են տեղի ունեցել, ուրեմն պետք է պատասխան տրվի դրա համար»,- մարզիչի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան իր սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոնալիին ու Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել ֆուտբոլային հանդիպումների վրա անօրինական խաղադրույքներ կատարելու համար։
Հոկտեմբերի 12-ին Իտալիայի հավաքականի մարզումային հավաքում խաղացողները հարցաքննվել են ոստիկանների կողմից՝ խաղադրույքների գործին մասնակցելու կասկածանքով: Երկու ֆուտբոլիստներն էլ հեռացան ազգային թիմից, նրանց փոխարեն հրավիրվեցին Սամուելե Ռիչին և Ստեֆան Էլ-Շաարավին:
Հոկտեմբերի 14-ին Իտալիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում կխաղա Մալթայի հետ։