Իտալական Tuttosport հրատարակությունը հրապարակել է Golden Boy ամենամյա մրցանակի հավակնորդ 20 ֆուտբոլիստների ցանկը․ մրցանակը շնորհվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ խաղացողին։ Բացի հիմնական ցանկից, հրապարակվել է wild cards-ի՝ 5 խաղացողներից բաղկացած ցուցակը։
Հեղինակավոր մրցանակի համար պայքարում ակնհայտ ֆավորիտը անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, որն այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Ռեալ» և անմիջապես հաստատվեց մադրիդյան թիմի առաջատարի կարգավիճակում։


























































