«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։ Բելգիացին հոկտեմբերի 10-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
«Ազարը 4 տարի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն էր։ նա նվաճել է լավագույն երիտասարդ խաղացողի և լավագույն խաղացողի մրցանակները: Նա «Չելսիում» նվաճել է բոլոր գավաթները, բացի Չեմպիոնների լիգայից:
Իմ կարծիքով՝ նա 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացողն էր, երբ Բելգիան երրորդն էր:
Անկասկած, նա Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկն է և հաճախ ընդգրկվելու է բոլոր ժամանակների թիմում»,- Կարագերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































