«Միլանի» պաշտպան Մալիկ Տիաուն կարող է վերադառնալ Գերմանիա: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլիստի պայմանագիր կնքելու հարցում և հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ընթացիկ մրցաշրջանում Տիաուն «Միլանի» կազմում անցկացրել է 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։