«Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի օգնական Քևին Նոլանը խոսել է Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։ Ազարը երեկ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
«Այո, Ազարը կարող էր խաղալ «Վեսթ Հեմում»: Համոզված եմ, որ եթե նա ցանկանար գալ ու ուժերը փորձել մեզ մոտ, մենք պատրաստ կլինեինք։ Չգիտեմ, թե ինչ է մտածում Դեյվիդ Մոյեսը, բայց ես կցանկանայի աշխատել նրա հետ։
Ազարը հիանալի տարիներ է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Ցավալի է, որ 32 տարեկանում նա որոշեց հեռանալ, քանի որ կարծում եմ, որ նրա դասի խաղացողը դեռ երկար տարիներ կարող էր խաղալ բարձր մակարդակի վրա: Ես չեմ զարմանա, եթե իրավիճակը փոխվի առաջիկա վեց ամիսների կամ մեկ տարվա ընթացքում»,- Նոլանի խոսքն է մեջբերել TalkSport-ը։
Էդեն Ազարը հոկտեմբերի 10-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Նրա վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որը 32-ամյա բելգիացին լքել է ամռանը։ Նախկինում Ազարը հանդես է եկել «Չելսիում» և «Լիլում»: