Առաջիկա ժամերին «Սալերնիտանայի» ղեկավարությունը նախատեսում է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Սոուզային, և նրա փոխարեն նշանակել Ֆիլիպո Ինձագիին։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինձագին համաձայնել է գլխավորել ակումբը և թիմի հետ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կնքել։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Բ Սերիայում հանդես եկող «Ռեջինա» ակումբը։
Իտալիայի առաջնության ութ խաղից հետո «Սալերնիտանան» վաստակել է երեք միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղում։ Հաջորդ տուրում թիմը սեփական հարկի տակ կընդունի «Կալյարիին»: Ա Սերիայի վերջին հինգ խաղերում Սոուզայի թիմը կրել է չորս պարտություն և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել։
























































