Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
«Դուք պետք է կարողանաք լսել և ճիշտ պահին ասել «վերջ»: 16 տարի և ավելի քան 700 խաղ անցկացնելուց հետո ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերաս։ Ես իրականացրեցի իմ երազանքը՝ խաղալ ամբողջ Եվրոպայում և աշխարհում։
Իմ կարիերայի ընթացքում ես հանդիպել եմ հիանալի մարդկանց, մենեջերների, մարզիչների, թիմակիցների։ Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ակումբներին, որոնցում հանդես եմ եկել՝ «Լիլ», «Չելսի» և «Ռեալ Մադրիդ»: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Բելգիայի հավաքականին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, ընկերներին, գործակալներին և մարդկանց, ովքեր ինձ հետ են եղել իմ կյանքի լավ և վատ ժամանակներում: Շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներին, ովքեր հետևել են ինձ այս տարիների ընթացքում, շնորհակալ եմ ձեր աջակցության համար յուրաքանչյուր երկրում, որտեղ ես խաղացել եմ: Ժամանակն է վայելել սիրելիներին և նոր փորձառություններ ձեռք բերել: Շուտով կհանդիպենք խաղադաշտից դուրս»,- գրել է Ազարն իր սոցցանցում։
























































