«Նյուքասլի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը վնասվածքի պատճառով ստիպված է եղել հեռանալ ազգային թիմից։
«Եվրոյի ընտրական խաղից առաջ Ալեքսանդր Իսակը լքում է հավաքականի ճամբարը։ Հարձակվողը կիրակի օրը «Վեսթ Հեմի» հետ խաղից հետո միացել է ազգային հավաքականի հավաքին և բուժզննում է անցել Շվեդիայի հավաքականի բժիշկների հսկողության ներքո։ Հետազոտությունը ցույց տվեց, որ Ալեքսանդր Իսակը պատրաստ չէ մասնակցել առաջիկա խաղերին և բաց կթողնի Բելգիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը, որը կկայանա երկուշաբթի»,- ասվում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Շվեդիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։ Այնուհետև հոկտեմբերի 16-ին Եվրո-2024-ի ընտրական խաղում կհանդիպի Բելգիայի հետ։
























































