Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն ստանձնել է բրազիլական «Ֆլամենգոյի» ղեկը։
««Ֆլամենգոն» հաղորդում է, որ ակումբը համաձայնության է եկել մարզիչ Տիտեի հետ՝ թիմը գլխավորելու համար: Մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը և աշխատանքը կսկսի վաղը։
Նոր գլխավոր մարզչի մարզչական շտաբում կլինեն նրա օգնականները՝ Մաթեուս Բաչին, Կլեբեր Խավիերը և Սեզար Սամպայոն, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանն ու վերլուծաբան Լուկաս Օլիվեյրան։
Բոլորին մաղթում ենք գերազանց աշխատանք և մեծ հաջողություններ»,- ասվում է «Ֆլամենգոյի» պաշտոնական թվիթերյան էջում:
Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2016 թվականի ամառվանից մինչև 2022 թվականի ձմեռ։ Նա նախկինում մարզել է բազմաթիվ ակումբներ իր հայրենիքում, ինչպես նաև աշխատել է ԱՄԷ-ի թիմերի հետ:
























































