«Նապոլիի» ղեկավարությունը կարող է դադարեցնել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո (1:3) «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտածել է ֆրանսիացի մարզչի հետ համագործակցության հեռանկարների մասին։ Ընդգծվում է, որ թիմի ղեկավարն անձամբ է հետաքրքրված եղել Գարսիային հրավիրելու հարցում՝ նախորդ մրցաշրջանում Սկուդետտոն նվաճած Լուչիանո Սպալետիից բաժանվելուց հետո։ Մարզչի անհապաղ հեռացումը համարվում է քիչ հավանական, սակայն վերջնական խոսքը կլինի Դե Լաուրենտիսինը։
Գարսիան թիմը գլխավորել է այս տարվա հունիսին։
























































