«Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել պաշտպան Տիագո Սիլվայի հետ՝ նրա պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբները ցանկանում էին ձեռք բերել 39-ամյա պաշտպանին ամռանը, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց մնալ «Չելսիում»։
Հիշեցնենք, որ Սիլվան «Չելսիին» միացել է 2020 թվականին։ Այս ընթացքում բրազիլացի պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 125 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։