«Սևիլիան» ցանկանում է թիմ հրավիրել Անտոնիո Կոնտեին։ Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ակումբը հայտարարել էր Խոսե Լուիս Մենդիլիբարին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Անդրե Վիլաշ-Բոաշը, Անդոնի Իրաոլան, Խավի Գարսիան և Մարսելինո Տորալը: Որոշումը պետք է կայացվի 24 ժամվա ընթացքում։
Այս մրցաշրջանում Մենդիլիբարի գլխավորած թիմը տարել 2 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և 4 պարտություն կրել։
























































