2032 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Իտալիայում և Թուրքիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն, իտալա-թուրքական հայտը մնացել է միակը այն բանից հետո, երբ Ռուսաստանը, որը հավակնում էր կազմակերպել և ընդունել մրցաշարը, դուրս էր մնացել: ՈւԵՖԱ-ն իր որոշման մասին պաշտոնապես կհայտարարի վաղը՝ հոկտեմբերի 10-ին Նիոնում կայանալիք նիստում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։ Այս մասին նույնպես պետք է պաշտոնապես հայտարարվի հոկտեմբերի 10-ին։
























































