«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարին պաշտոնանկ անելու մասին։
«Կիրակի «Սևիլյա» ՖԱ-ի խորհրդի նիստում որոշվեց Մենդիլիբարին հեռացնել մարզչի պաշտոնից՝ մրցաշրջանի սկզբում գրանցած վատ արդյունքների պատճառով: Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին իր ծառայությունների համար, որոնք կմտնեն ակումբի պատմության մեջ Եվրոպայի լիգայի յոթերորդ տիտղոսով»,- ասվում է «Սևիլիայի» հայտարարության մեջ:
Այս մրցաշրջանում Մենդիլիբարի գլխավորած թիմը տարել է 2 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և 4 պարտություն կրել։
62-ամյա մասնագետը «Սևիլիան» մարզել է 2023 թվականի մարտից։ Թիմի հետ նա հաղթել է Եվրոպա լիգան։
























































