Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի մարդու հետ կցանկանար անցկացնել իր օրը։
«Լեբրոն Ջեյմսի նման մեկի հետ։ Մեկի հետ, ով ինչ-որ բանում բացարձակապես լավագույնն է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ անգլիացին «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
























































