«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Բոլոնիայի» հետ ոչ-ոքիի մասին (2:2).
«Նորմալ է, որ ես բարկացած եմ, ինչպես բոլոր խաղացողները։ Այս մրցաշրջանում սա երկրորդ դեպքն է, երբ մեզ չի հաջողվում հաղթել մի խաղում, որում առաջատար ենք։ Ավելի վաղ դա տեղի էր ունեցել «Սասուոլոյի» հետ խաղում։ Այսօր մենք ոչ-ոքի խաղացինք,: 2:2 հաշիվից հետո խաղն ընթացավ մեկ ուղղությամբ. Մենք գիտեինք, թե որ թիմն է մեր առջևում և, ցավոք, մի քանի սխալ թույլ տվեցինք, չնայած լավ խաղ ցուցադրեցինք:
Մենք հաղթել ենք մեր վերջին ութ խաղերից վեցում, բայց այսօր ես զայրացած եմ: Դժվար է ընդունել ոչ-ոքին` հաշվի առնելով այն, թե ինչպես ենք սկսել: Կարևոր է միշտ կենտրոնացած մնալ։ Խաղը պետք է ավարտվեր 2։0 հաշվով, իսկ 11 մետրանոցը նոր ուժ հաղորդեց նրանց,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։
Ա Սերիայի 8 տուրից հետո «Ինտերը» 19 միավորով երկրորդ տեղում է։ Միլանը գլխավորում է աղյուսակը 21 միավորով:
























































