Իտալական «Միլանը» հիմնական դարպասապահների ցուցակում ընդգրկել է ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին։ Հարձակվողը ստիպված է եղել դարպասում կանգնել Իտալիայի առաջնությունում «Ջենոայի» դեմ հաղթանակի (1:0) վերջին րոպեներին Մայք Մաինյանի հեռացումից հետո, երբ արդեն բոլոր փոխարինումները կատարվել էին։
Ժիրուն կատարյալ դարպասապահական տեխնիկա չցուցադրեց, բայց բավական համարձակ գործեց՝ մի պահ կատարելով որոշիչ սեյվ։
Հարձակվողը ոչ միայն ընդգրկված էր ակումբի պաշտոնական կայքում դարպասապահների ցուցակում, այլև իտալական ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Միլանի» ֆան-շոփերում պահանջարկ է եղել դարպասապահի մարզաշապիկներ, որոնց վրա գրված է Ժիրուի անունը:
Ավելի վաղ L’Equipe-ն ու Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը Ժիրուին կատակով ընդգրկել էին 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական առաջիկա խաղերի «եռագույն» դարպասապահների ցուցակում։