Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն առաջիկա շաբաթներին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» ցանկանում է 53-ամյա արգենտինացի մասնագետին առաջարկել երեք տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» մարզում է 2011 թվականից։ Այս ընթացքում մադրիդյան ակումբը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը, երկու անգամ հաղթել է Եվրոպա լիգան ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը։