Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում կայացած թուրինյան դերբիում «Յուվենտուսը» հաղթել է «Տորինոյին»։
Հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
«Յուվենտուսը» երկու գոլերն էլ խփեց ընդմիջումից հետո․ 47-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Գատին, իսկ հետո աչքի ընկավ Արկադիուշ Միլիկը։
«Յուվենտուսը» 17 միավորով բարձրացավ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ, «Տորինոն» վաստակեց 9 միավոր և 12-րդ հորիզոնականում է։
























































