Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Մադրիդյան թիմի կազմում երկու գոլ խփեց Ջուդ Բելինգեմը։ Մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուս Ժունիորն ու Խոսելուն։
Այս հաղթանակից հետո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 24-ի ու բարձրացավ առաջին տեղ։ Երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնան» ունի 22 միավոր։ «Բարսելոնան» 20 միավորով 3-րդն է, սակայն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։
























































