«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարյեսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է «կաչաղակների» մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականը։
«Ես այնքան երջանիկ եմ այստեղ: Ես հույս ունեմ, որ կշարունակեմ ուրախացնել երկրպագուներին և օգնել թիմին հասնել հաջողությունների: Բառեր չկան նկարագրելու, թե որքան երջանիկ եմ ես։
Հիշում եմ, որ իմ առաջին հարցազրույցում ասացի, որ ցանկանում եմ այս ակումբում խաղալ Չեմպիոնների լիգայում, և հիմա դա տեղի է ունենում»,- ասել է Գիմարայեսը:























































