«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հույս ունի մասնակցել հոկտեմբերի 28-ին կայանալիք «Ռեալի» դեմ հանդիպմանը։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես ավելի լավ մարզավիճակում կլինեմ»,- խաղացողի խոսքն է մեջբերում Goal-ը։
Օգոստոսին Պեդրին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, որի պատճառով բաց է թողնելու 6 շաբաթ։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































