Անգլիացի մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի ընդգրկվի «Ռեյնջերսի» գլխավոր մարզչի թեկնածուների վերջնական ցուցակում, հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը պատրաստ է վերադառնալ աշխատանքի, սակայն մերժել է շոտլանդական ակումբի առաջարկը։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, շոտլանդական ակումբը դիտարկում է երկու տարբերակ։ Թիմի ղեկը կարող է ստանձնել «Յոկոհամայի» մարզիչ Կևին Մուսկատը կամ «Մոնակոյի» նախկին մարզիչ Ֆիլիպ Կլեմենտը։
«Ռեյնջերսը» գլխավոր մարզիչ Մայքլ Բիլին պաշտոնանկ անելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 1-ին։ Ակումբը 7 տուրից հետո Շոտլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 միավորով երրորդն տեղում է։ «Ռեյնջերսը» յոթ միավորով հետ է մնում լիգայի առաջատար «Սելթիկից»:























































