Ավարտվել է Արաբական Պրո լիգայի 9-րդ տուրի հանդիպումը, որում մրցել են «Ալ-Նասրն» ու «Աբհան» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Երրորդ րոպեին «Ալ-Նասրի» կիսապաշտպան Օտավիոն Մարսելո Բրոզովիչի փոխանցումից հետո բացել է հանդիպման հաշիվը։ 28-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան։ 36-րդ րոպեին «Աբհան» կրճատել է հաշվի տարբերությունը՝ 11 մետրանոցից կատարած հարվածով։ Մինչև հանդիպման վերջին րոպեները Կրիշտիանու Ռոնալդուի թիմը պահպանել է նվազագույն առավելությունը, սակայն ավելացված ժամանակում Կառլ Տոկո Էկամբիի դիպուկ հարվածը «Աբհային» փրկել է պարտությունից։
9 տուրերի արդյունքներով «Ալ-Նասրը» վաստակել է 19 միավոր և բարձրացել է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։ «Աբհան» մնացել է 17-րդ հորիզոնականում, ինը խաղից հետո թիմն ունի յոթ միավոր։























































