Բուրկինա Ֆասոյի ազգային ընտրանին առաջիկայում հավաք կանցկացնի։ Այդ առիթով հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բուրկինա Ֆասոյի ընտրանին հոկտեմբերի 13-ին ընկերական հանդիպում կանցնացնի Հասարակածային Գվինեայի, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Մավրիտանիայի հավաքականի հետ:
«Ուրարտուն» հաջողություն է մաղթել Սալուին միջազգային մրցասպարեզում։























































