«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիմնական կազմի հետ պատրաստվում է Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով։ Հոկտեմբերի 2-ին կիսապաշտպանը ընդգրկված էր «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի «Զալցբուրգի» հետ հանդիպմանը (2:0), սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։
«Ատլետիկո» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։