«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Սերվետի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0)։
«Երկրորդ խաղակեսում մենք դուրս եկանք խաղն անմիջապես ավարտելու մտադրությամբ, և 10 րոպեից դա արեցինք։ Մենք հնարավորություններ բաց թողեցինք առաջին խաղակեսում, և դա չպետք է տեղի ունենար:
Մենք ցանկանում ենք հաղթել այս խմբում և պետք է բոլոր խաղերին ճիշտ մոտենանք։ Երկրորդ խաղակեսին մոտեցումը պետք է ճիշտ լինի յուրաքանչյուր խաղում։
Եվրոպա լիգան նույնքան կարևոր մրցաշար է, որքան Ա Սերիան: Եթե մենք ցանկանում ենք աճել որպես թիմ, պետք է ճիշտ բաշխենք ուժերը: Բոլոր խաղերը պետք է լինեն նույնը տրամադրվածությամբ»,- Բելոտիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։