«Յունիոնի» կիսապաշտպան Քևին Մակալիսթերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2)։ Մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս Քևինի եղբայրը՝ Ալեքսիս Մակալիսթերը։
«Դա զարմանալի երեկո էր ընտանիքիս և թիմիս համար: Իհարկե, այստեղ խաղալը երազանք էր։ Մենք ցանկանում էինք հաղթել, բայց դա շատ դժվար է։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է։ Փորձեցի վայելել այն, ինչ կատարվում է։ Բարձր մակարդակի թիմում խաղալը հեշտ չէ»,- Մակալիստերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» E խմբում 6 միավորով առաջին տեղում է։ «Յունիոնը» 1 միավորով երրորդն է։