«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Եվրոպա լիգայի խմբային փուլի «Սերվետի» հետ հանդիպումը (4:0)։
«Առաջին խաղակեսը սարսափելի էր։ Ես կատարյալ դիրքում էի խաղը դիտելու համար, և դա ինձ դուր չեկավ:
Երկրորդ խաղակեսում վերաբերմունքը փոխվեց, տեմպն ու ինտենսիվությունը փոխվեցին: Երկրորդ խաղակեսում ինձ դուր եկան Լուկակուն ու Բելոտին։
Առանց Դիբալայի մեզ պակասում է կրեատիվությունը, քանի որ նրանք երկու մաքուր հարձակվողներ են, բայց հիանալի ֆիզիկական կազմվածք ունեն»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։