«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է կիսապաշտպան Իսկոյի խաղի մասին։
«Մենք նրա դիրքում փոխարինող չունենք, և ես նրան ֆիզիկապես ամբողջական եմ տեսնում ոչ միայն ստեղծելու, այլև կործանելու մեջ: Դա ավելի մեծ խնդիր է հինգշաբթիից կիրակի, քան կիրակիից հինգշաբթի: Դա շատ րոպեներ է պահանջում, բայց թիմին նա պետք է:
Իսկոյի վերադարձն ազգային հավաքակա՞ն։ Ես շատ չեմ խորանում, քանի որ կա մասնագետ, ով զբաղվում է հրավիրելով: Ես գոհ եմ Իսկոյից «Բետիսում», միգուցե, շատերը կարծում էին, որ նրա մոտ ամեն ինչ վերջացած է, բայց ինձնից երեք րոպե պահանջվեց հեռախոսով պարզելու համար, որ նա նույնն է, ինչ «Մալագայում» 10 տարի առաջ»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում AS-ը։
2022 թվականի օգոստոսին Իսկոն ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Սևիլիա»։ Սակայն նա ակումբում անցկացրեց ընդամենը հինգ ամիս և երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը։ Հաղորդվում էր, որ 31-ամյա կիսապաշտպանը կարող էր հեռանալ «Սևիլիայից» ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
2023 թվականի հուլիսին Իսկոն միացավ «Բետիսին»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։