«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է եվրոպական մրցաշարերում թիմի գրանցած ռեկորդի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ֆրայբուրգի» հետ հանդիպման (2:1) մասին։
«Ինձ երեկ ասացին այս ռեկորդի մասին, և ես շատ ուրախ էի, որ հավասարվեցի երկու մարզիչներին՝ Դոն Ռեվիին և Բիլ Նիկոլսոնին, որոնց մասին խոսվում էր, և պետք է ասեմ, որ շատ ուրախ էի հաղթելու համար:
Ռեկորդը միշտ էլ շատ լավ է, բայց ամենակարևորը այսօր հաղթելն էր և այս երեք միավորը վաստակելը շատ լավ է, հատկապես, երբ շատերը դա համարում են խմբում ամենադժվար խաղը»,- մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, «Վեսթ Հեմը» դարձավ անգլիական առաջին ակումբը, որը եվրագավաթներում առանց պարտության 17 հանդիպումների շարք անցկացրեց։