«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքից ապաքինվելու մասին։
«Կարծում եմ, որ նա ավելի է մոտենում նորից խաղալուն: Ինչպես ասացինք, նրան կգնահատենք հինգշաբթի և ուրբաթ օրերին, որպեսզի տեսնենք՝ արդյոք նա պատրաստ է խաղալու։ Ամենակարևորն այն է, որ նա վնասվածքը թողել է հետևում և աստիճանաբար ավելի լավ մարզավիճակ է ձեռք բերում… կտեսնենք, թե ինչն է ավելի հարմար մինչև հաջորդ խաղը։ Նույնիսկ երբ մենք հաղթում ենք, մենք կարոտում ենք Մեսսիին»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք՝ Մեսսին վնասվածքի պատճառով վերջին 4 խաղերը բաց է թողել։























































