«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Ունիոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Իսկապես, հաճելի էր խաղալ եղբորս՝ Քևինի դեմ: Նախկինում ես խաղացել էի միայն ավագ եղբորս դեմ, բայց Քևինի։ Ընտանիքը դա շատ զգացմունքային է ընդունել: Հայրս այսօր այստեղ էր, և ես վստահ եմ, որ ամբողջ ընտանիքը հեռուստացույցով էր դիտում, քանի որ դա շատ յուրահատուկ պահ էր: Կարծում եմ՝ նա նույնիսկ լաց է եղել»,- Մակալիսթերի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» E խմբում 6 միավորով առաջին տեղում է։