Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում G խմբում «Ռոման» ընդունել էր շվեյցարական «Սերվետին» և 4-0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Լուկակուն։
46-ին Բելոտին կրկնապատկեց այն, 6 րոպե անց Պելեգրինին հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 59-ին Բելոտին դուբլ ձևակերպեց:
Զուգահեռաբար ընթացող խաղում H խմբում «Բայերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Մոլդեին»: