Անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից հետո, որտեղ անգլիացիները հաղթեցին 4։1 հաշվով, ծաղրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Այս լուսանկարում երկու խաղացողները գոլ խփեցին երեկ երեկոյան»,- ասվում է «Նյուքասլի» սոցցանցում գրառման մեջ:
Այս խաղում «կաչաղակների» դարպասը գրավել են կիսապաշտպաններ Միգել Ալմիրոնն ու Շոն Լոնգստաֆը, ինչպես նաև պաշտպաններ Դեն Բերն ու Ֆաբիան Շերը, վերջին երկուսը Մբապեի հետ միասին երևում են լուսանկարում։ Փարիզցիների կազմում գոլ խփեց պաշտպան Լուկաս Էրնանդեսը։