Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Վեսթ Հեմը» հյուրընկալվել էր «Ֆրայբուրգին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
8-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Պակետան, իսկ 49-ին Սալային հավասարեցրեց այն։
Անգլիական թիմին հաղթանակ պարգևեց Ագերդի՝ 66-րդ րոպեին խփած գոլը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Այաքսը» 1-1 խաղաց Աթենքի ԱԷԿ-ի հետ։