«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի վերջին հանդիպումներում Լիոնել Մեսսիի բացակայության մասին։
Մայամիի ակումբին մնացել է ևս երեք հանդիպում MLS-ի կանոնավոր առաջնությունում։ 36-ամյա արգենտինացին բաց է թողել ակումբի նախորդ չորս խաղերը մկանային հոգնածության պատճառով։
«Առաջին մարդը, որ ցանկանում է, որ Մեսսին խաղադաշտ վերադառնա, հենց Լեոն է: Հետո գալիս ենք մենք՝ նրա թիմակիցները։ Ի վերջո, մենք գիտենք, թե որքան կարևոր է նա մեզ համար։ Ցավալի է, բայց ֆուտբոլում անհնար է վերահսկել վնասվածք ստանալ-չստանալը»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Goal-ը։























































