Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2).
«Շատ բարդ հանդիպում էր։ Մենք գիտեինք, որ պետք է դիմակայել շատ լավ մրցակցի՝ արագ, վտանգավոր թիմի՝ բազմաթիվ երիտասարդ խաղացողներով։ Եվ դա հենց այն է, ինչի հետ մենք կանգնած ենք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































