«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ակադեմիայի խաղացողներին խորհուրդ է տալիս խաղի ընթացքում ավելի շատ քայլել խաղադաշտում։ Այս մասին պատմել է «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը։
«Լեոյի հրավերը փոխեց ամեն ինչ։ Ակադեմիայի տղաների համար կա մեկը, որին կարող են նայել, կա մեկը, որը հասել է ամեն ինչի, հաղթել է ամեն ինչ, և այն, ինչ նա սովորեցնում է նրանց, հիանալի է:
Օրերս հարցազրույց եղավ ակադեմիայի տղաներից մեկի հետ, որն իրեն լավ է դրսևորել։ Նրան հարցրին. «Ո՞րն է Լեոյի տված լավագույն խորհուրդը»: Եվ նա ասաց. «Ավելի շատ քայլիր։ Ավելի շատ քայլիր (խաղադաշտում), քանի որ այդպես ավելի շատ բան կարող ես տեսնել»,- ասել է Բեքհեմը Stick to Football փոդքաստում:























































